Կապան-Քաջարան ճանապարհի կիսակառույց շենքում 39-ամյա տղամարդուն գտել են կախված
Կապան-Քաջարան ճանապարհին 39-ամյա տղամարդն ինքնասպանություն է գործել:
Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ ոստիկանությունն այդ մասին հաղորդում է ստացել սեպտեմբերի 19-ի երեկոյան:
Նրա տեղեկացմամբ՝ զանգահարել են ոստիկանություն և հաղորդել, որ Կապան-Քաջարան ճանապարհի «Արջի հուշարձան» կոչվող հատվածում մի տղամարդ է կախվել:
«Պարզվել է, որ 1978 թվականին ծնված տղամարդն ինքնասպանություն է գործել Կապան-Քաջարան ճանապարհի 16-րդ կմ-ում գտնվող կիսակառույց շինության պատշգամբից՝ երկաթյա ձողից մետաղալարով կախվելու միջոցով»,-ասաց Ջանոյանը:
Ոստիկանությունից հայտնեցին, որ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն:










