Հրդեհ ավտոտնակում. մեքենան ամբողջովին այրվել է

01:37 • 21.09.17

Սեպտեմբերի 20-ին, ժամը 20:35-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կարմիրգյուղ գյուղի Պարույր Սևակ փողոցի տներից մեկի մոտակա ավտոտնակում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:15-ին, մարվել՝ 22:02-ին:

Ամբողջությամբ այրվել է Լ. Ա.-ին պատկանող ավտոտնակը (մոտ 18 քմ), ավտոտնակում գտնվող «Volkswagen Golf» մակնիշի 34 SL 369 պետհամարանիշով ավտոմեքենան և հարակից հացատան տանիքը (մոտ 18 քմ):