Իսպանական տասնյակ քաղաքներում ակցիաներ են տեղի ունեցել՝ ի աջակցություն կատալոնական հանրաքվեի
Չորեքշաբթի տասնյակ իսպանական քաղաքներում ակցիաներ են տեղի ունեցել ընդդեմ իսպանական իշխանությունների արգելքի՝ Կատալոնիայում անկախության հանրաքվե անցկացնելու:
Ամենամեծ հանրահավաքը տեղի է ունեցել Բարսելոնում: Այնտեղ, ըստ La Vanguardia թերթի, մասնակցել է մինչեւ 40 հազար մարդ: Քաղաքի կենտրոնում հավաքված ցուցարարները վաղ առավոտից վանկարկել են՝ «Մենք քվեարկելու ենք» ձեռքերում պահած պաստառներ «Թող Եվրոպան տեսնի» գրությամբ:
Մադրիդում հանրաքվեի հարյուրավոր աջակիցներ, ինչպես նաեւ հակառակորդներ, հավաքվել էին կենտրոնական Puerta del Sol հրապարակում: Ըստ El Mundo թերթի՝ ցույցեր անցկացվել են ավելի քան 40 իսպանական քաղաքներում՝ այդ թվում, Վալենսիայում, Սանտյագո դե Կոմպոստելայում, Սարագոսայում, Բասկերի երկրում և այլն:
«Շնորհակալություն Իսպանիայի բոլոր դեմոկրատներին, որոնք բարձրացրել են իրենց ձայնն ընդդեմ ռեպրեսիաների և հաջակցություն ընտրության իրավունքի», - գրել է Թվիթերում Կատալոնիայի ղեկավար Կարլես Պուչդեմոնը:










