Մեծ Բրիտանիայի վարչապետը կոչ է անում ավելի կոշտ քայլերի դիմել՝ Հս. Կորեայի միջուկային ծրագրի խոչընդոտմանն ուղղված
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կոչ է անում ավելի կոշտ և խիստ քայլերի դիմել Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային ծրագրի խոչընդոտմանն ուղղված, հայտնում է Ռոյթերզ գործակալությունը:
Ելույթ ունենալով ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի շրջանակներում՝ Մեյը նշել է, որ Հս. Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը շարունակում է մարտահրավերներ նետել, սադրել միջազգային համայնքին ու սպառնալ տարածաշրջանի երկրներին։
Մեծ Բրիտանիայի վարչապետի կարծիքով միջազգային հանրությունը «պետք է պատրաստ լինի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները», որպեսզի ստիպի Կիմ Չեն Ընին փոխել իր գործելաոճը:










