Անհաջող սելֆի. հնդիկ տղամարդը նկարահանել է պահը, երբ գնացքը հարվածել է իրեն (տեսանյութ)
Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում պատկերվող տղամարդը փորձել է սելֆի անել մոտեցող գնացքի ֆոնին: Սակայն նա լավ չի հաշվարկել հեռավորությունն ու գնացքի արագությունը, ինչի հետևանքով գնացքը հարվածել է իրեն:
Հրապարակված տեսանյութը ներկայացնում է Корреспондент-ը՝ նշելով, որ ընկերները նախազգուշացնում էին հնդիկ տղամարդուն վտանգի մասին, սակայն վերջինս ականջ չի դրել նրանց զգուշացումներին:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքում: Բարեբախտաբար, տեսանյութի հերոսը լուրջ վնասվածքներ չի ստացել հարվածի հետևանքով: Բժիշկները նրա վիճակը կայուն են գնահատում:










