«Հետաքրքիր հանդիպում Հայաստանի Հանրապետության նախագահի հետ». ֆրանսիացի պատգամավորը կիսվել է տպավորություններով
Էմանուել Մակրոնի «Առա՛ջ, հանրապետություն» կուսակցության անդամ, Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր Գաբրիել Ատալը կիսվել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման տպավորություններով: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր էջում:
«Հետաքրքիր հանդիպում Հայաստանի Հանրապետության նախագահի հետ: Մեր երկրներն ունեն ինչպես շատ ընդհանուր արժեքներ, այնպես էլ բազմաթիվ նախագծեր: Հաջորդ հոկտեմբերին Երևանում անց է կացվելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը»,- գրել է քաղաքական գործիչը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 23-ի երեկոյան հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժակ Մարիլոսյանի, Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի և այդ պատգամավորական խմբերի անդամների հետ:












