Արմավիրում որսորդը պատահաբար կրակել է իր ոտքին. shamshyan.com
Երեկ՝ ժամը 20։30-ի սահմաններում «ձախ ծնկան հոդի հրազենային վնասվածք, հեմոռոկիկ շոկ» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Աշտարակ քաղաքի բնակիչ, 56-ամյա Սամվել Վարսանյանն է և վնասվածքը ստացել է նույն օրը՝ ժամը 18։30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի վարչական տարածքի դաշտերում, որսի ժամանակ։
Պարզվել է նաև, որ նա իրեն պատկանող «ՍԻԼՄԱ» տիպի 12 տրամաչափի ողորկափող որսորդական երկփողանի հրացանը ձախ ուսից հանելու ժամանակ պատահաբար կրակել է իր ոտքին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։










