Երկիր կառավարելն ավելի հեշտ է, քան ֆուտբոլ խաղալը. Արգենտինայի նախագահ
Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին կարծում է, որ երկիր կառավարելն ավելի հեշտ է, քան ֆուտբոլ խաղալը: Այս մասին նա ասել է Կրեմլում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո՝ russian.rt.com-ին տված հարցազրույցում:
Նախագահը խոստովանել է, որ այժմ գտնվում է հրաշալի ֆուտբոլային մարզավիճակում:
Մակրին պատմել է, որ վնասվածքի ապաքինումից հետո կրկին կարողանում է ֆուտբոլ խաղալ:
Ընտրություն կատարելով լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի և «Բարսելոնա»-ի աստղ Լիոնել Մեսսիի միջև՝ Արգենտինայի ղեկավարը նախապատվությունը տվել է Մեսսիին:
Հայտնի է նաև, որ երեկ Մակրին Պուտինից ֆուտբոլի աշխարհի առաջնությանը ներկա լինելու հրավեր է ստացել:










