Մադուրոն հայտարարել է նախագահական ընտրություններին մասնակցելու պատրաստակամության մասին
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել նախագահական նոր ընտրություններին: Այդ մասին հայտնում է The Guardian-ը:
Երկրի սահմանադրական վեհաժողովը որոշել է, որ քվեարկությունը պետք է տեղի ունենա մինչև այս տարվա ապրիլի 30-ը: Ավելի վաղ ենթադրվում էր, որ ընտրությունները կկազմակերպվեն երկրորդ կիսամյակի վերջում:
Մադուրոյի խոսքով՝ սահմանադրական վեհաժողովի որոշումը կնպաստի երկրում ժողովրդավարության և խաղաղության ամրապնդմանը:
Վերլուծաբանների համաձայն՝ երեքշաբթի օրվա հայտարարությունն իշխող կուսակցության փորձն է օգտագործել ընդդիմության խառնաշփոթը և ամրապնդել իշխանությունը, քանի դեռ երկրի տնտեսական ճգնաժամն է՛լ ավելի չի սրվել։










