Շուրջ 60 000 մարդ է տարհանվել Ֆիլիպիններում արթնացած հրաբխի ակտիվության պատճառով
Շուրջ 60 000 մարդ է տարհանվել Ֆիլիպիններում՝ տեղափոխվելով ժամանակավոր կացարաններ Մայոն հրաբխի սեյսմիկ ակտիվության պատճառով:
Ինչպես փոխանցում է INTERFAX.RU-ն, նախօրեին հաղորդվում էր շուրջ 40 000 մարդու տարհանման մասին: Ֆիլիպինների հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտի տվյալներով՝ լավայի ժայթքումները հասնում են 600 մետր բարձրության, իսկ մոխրի սյուները բարձրանում են մինչև 5 կմ:
Ինստիտուտից խորհուրդ են տալիս տեղի բնակիչներին զերծ մնալ վտանգավոր գոտիներ այցելելուց՝ հրաբխից 8 կմ հեռավորությամբ շառավղով:
Ավելի վաղ այս շաբաթ Մայոն հրաբխի ժայթքման վտանգը գնահատվում էր 5-ից 4 աստիճանով:
Հրաբուխն ակտիվություն է ցուցաբերում նախորդ շաբաթվանից: Այն գտնվում է մայրաքաղաք Մանիլայից 340 կմ հեռավորությամբ տեղակայված Ալբայ նահանգում:










