Սոբչակին հրավիրել են Թրամփի մասնակցությամբ աղոթքի նախաճաշի

13:31 • 24.01.18

Ռուս հեռուստահաղորդավարուհի, ՌԴ նախագահական ընտրություններին մասնակցելու ցանկություն հայտնած Քսենիա Սոբչակը հրավիրվել է ԱՄՆ-ում փետրվարի մեկին կայանալիք աղոթքի նախաճաշին, որին պետք է ներկա լինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

Սոբչակի մամուլի քարտուղար Քսենիա Չուդինովայի խոսքով՝ նա կընդունի հրավերը, եթե ժամանակ ունենա:

«Հնարավոր է՝ Քսենիան կայցելի այս միջոցառումը: Մեզ հրավիրել են, սակայն նրա ժամանակացույցը շատ խիտ է: Եթե ստացվի՝ նա ներկա կլինի», - ասել է Չուդինովան:

Նա նաև նշել է, որ Սոբչակը կլինի ԱՄՆ-ում մոտ երեք օր, և այդ ընթացքում նա պետք է մի շարք ելույթներ և հանդիպումներ ունենա:

Ավելի վաղ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հաղորդել էր, որ խորհրդարանականներն ընդունել են ամերիկյան կողմի հրավերը, և երեք խորհրդարանական հանձնաժողովների ղեկավարներ կմասնակցեն մի շարք միջոցառումների՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի իրենց գործընկերների մասնակցությամբ: