Եվրախորհրդարանում այսօր կհարգեն Հոլոքոստի զոհերի հիշատակը

11:34 • 24.01.18

Բրյուսելում՝ Եվրախորհրդարանի շենքում, այսօր կանցկացվի Հոլոքոստի զոհերին նվիրված հիշատակի միջոցառում, այս մասին գրում է korrespondent.net-ը:

Նշվում է, որ միջոցառումը տեղի կունենա Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանիի հովանու ներքո:

«Միջոցառման նպատակն է հարգանքի տուրք մատուցել Հոլոքոստի զոհերի հիշատակին և ներկա սերունդներին հասցնել պատգամը, թե որքան կարևոր է իմանալ և հիշել անցյալի մասին՝ թույլ չտալու համար նման ողբերգության կրկնությունն ապագայում և կանխել նեոնացիզմի տարածումը Եվրոպայում», - ասված է Եվրոպական հրեական կոնգրեսի տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

Հայտնի է, որ միջոցառմանը կմասնակցեն նաև Կոնգրեսի ղեկավար Վյաչեսլավ Կանտորը, Իսրայելի խորհրդարանի խոսնակ Յուլիյ Էդելշտեյնը, Եվրախորհրդարանի պատգամավորներ և Եվրահանձնաժողովի ներկայացուցիչներ, ինչպես նաև մի շարք դիվանագետներ, Եվրոպայում հրեական համայնքների առաջնորդներ, այլք:

Սպասվում է նաև Հոլոքոստը վերապրած մի քանի անձանց ներկայությունը: