Վենեսուելայի խոշորագույն նավթավերամշակման գործարանը դադարեցրել է աշխատանքը

11:01 • 24.01.18

Վենեսուելայի Amuay խոշորագույն նավթավերամշակման գործարանն ամբողջությամբ դադարեցրել է աշխատանքը: Այդ մասին հայտնում է ոլորտի արհմիության ղեկավար Իվան Ֆրեյտեսը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Ինչպես Twitter-ում գրել է Ազգային ժողովի պատգամավոր Լուիս Ստեֆանելին, Amuay գործարանում 60 տարվա ընթացքում առաջին անգամ բոլոր կայանները դադարեցրել են աշխատանքը:


Ավելի վաղ հաղորդվել էր Վենեսուելայի խոշոր նավթավերամշակման գործարաններում, այդ թվում՝ Amuay-ում, գրանցված երկու հրդեհի մասին:


Վենեսուելայում այժմ վառելիքի պակաս կա: Նավթավերամշակման գործարանների աշխատանքի դադարեցումը կարող է է՛լ ավելի վատթարացնել բնակչությանը վառելիքով ապահովելու առանց այն էլ բարդ իրավիճակը: