Վորոնեժում 15 միլիոն ռուբլին տանը թողած տղամարդուց դատարկ տոպրակն են գողացել
Վորոնեժում անհայտ անձինք հարվածել են տղամարդու գլխին և խլել նրանից տոպրակը, որում պետք է 15 միլիոն ռուբլի լիներ: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ տուժածը ոստիկանություն է դիմել, այնուհետև գտել գումարն իր չհրկիզվող պահարանում ու հասկացել, որ ինքը շփոթել է տոպրակները:
«Հարձակում իրոք եղել է, սակայն գումարով տոպրակը չի գողացվել», - պատմել է գործակալության զրուցակիցը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հարձակումն իրականացվել է անցած տարվա հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը՝ Վորոնեժի կենտրոնում: Գործակալությունը չի մանրամասնում՝ որտեղ և ինչ նպատակով պետք է տուժածը տաներ գումարը:
Նշվում է, որ կողոպուտի փաստով քրեական գործ է հարուցվել:










