Քիմ Քարդաշյանը Սուրբ Ծննդի առթիվ իր 20 մլն դոլարանոց առանձնատունը ձմեռային հեքիաթի է վերածել (լուսանկարներ, տեսանյութեր)

15:39 • 25.12.18

Ամերիկահայ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ցույց է տվել ԱՄՆ-ի Կալաբասաս քաղաքում գտնվող 20 մլն դոլար արժողությամբ իր առանձնատան սուրբծննդյան «դիզայնը». այն ամբողջությամբ ձյունապատ է, գրում է Daily Mail-ը:

Քիմը համացանցում տեսանյութ է հրապարակել, որում ասում է. «Ուրախ Սուրբ Ծնունդ բոլորին: Այս վայրն արդեն սուրբծննդյան տեսք է ստացել»:

Ավելի վաղ Քիմը հայտարարել էր, որ այս տարի առաջին անգամ ընտանեկան սուրբծննդյան ընթրիքն իր տանն է մատուցվելու:


Հեռուստաաստղը նաև հայտնել է, որ զարդարանքների պատրաստությունները հուլիսից են սկսվել: