Եմենում ռազմական շքերթի ժամանակ անօդաչու թռչող սարք է պայթել, զոհվել է 6 զինվոր (տեսանյութ)
Եմենի հարավային Լահջ շրջանի ալ Անադ բազայում ռազմական շքերթի ժամանակ անօդաչու թռչող սարք է պայթել: Շքերթին ներկա են եղել բարձրաստիճան պաշտոնյաներ և սպաներ, գրում է BBC-ն: Դեպքի հետևանքով 6 մարդ է զոհվել, ևս 12 մարդ վիրավորվել է:
Տեղական հեռուստաալիքներից մեկի հաղորդմամբ՝ հարձակումն ուղղված է եղել կառավարությանն աջակցող կոալիցիայի դեմ, որը ղեկավարվում է Սաուդյան Արաբիայի կողմից:
Ապստամբների «Անսար ալլահ» շարժման ռազմական աղբյուրի հավաստմամբ՝ հարձակումը տեղի է ունեցել բազայում տեղաշարժի «մանրազնին ուսումնասիրությունից հետո»:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է անօդաչու թռչող սարքն արագ մոտենում շքերթի հրապարակ և պայթում:










