«Գրիգոր Նարեկացի» ծննդատանը նորածին է մահացել, հայրը դիմել է իրավապահներին. Դատախազություն

13:03 • 11.01.19

Երևանի «Գրիգոր Նարեկացի» ծննդատանը հունվարի 10-ին նորածին է մահացել:

Նորածնի մահվան մասին իրավապահներին հայտնել է նորածին երեխայի հայրը:

Դեպքի վերաբերյալ Tert.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին դատախազության հանրային կապերի բաժնից:

«Նորածին երեխայի հայրը դիմել է իրավապահներին՝ հայտնելով, որ երեխան մահացել է բժիշկների ոչ պատշաճ աշխատանքի հետևանքով»,- հայտնեցին Դատախազությունից:

Մահացած նորածնի ընտանիքն ապրում է Արարատի մարզում:

Դատախազությունից հայտնեցին, որ նորածնի մահվան փաստի առթիվ նյութեր են  նախապատրաստվում: