ԱՄՆ-ում ողջ են հայտնաբերել 13-ամյա աղջնակին, որը կորել էր 3 ամիս առաջ՝ իր ծնողների սպանությունից անմիջապես հետո
Ամերիկյան Վիսկոնսին նահանգի ոստիկանությունը ողջ է հայտնաբերել 13-ամյա Ջեյմի Քլոսին, որը կորել էր երեք ամիս առաջ՝ իր ծնողների սպանությունից անմիջապես հետո, հայտնում է NBC հեռուստաալիքը:
Երեխայի ծնողները սպանված էին հայտնաբերվել հոկտեմբերի 15-ին՝ Բարոն քաղաքի իրենց տանը: Աղջիկը դեպքից հետո կորել էր:
Իրավապահների համաձայն՝ հունվարի 10-ին Ջեյմին ողջ է հայտնաբերվել Դուգլաս շրջանում, որն իր հայրենի Բարոն քաղաքից հեռու է ավելի քան 100 կմ:
Նույն օրը հետաքննության շրջանակում մեկ մարդ է ձերբակալվել, սակայն ինչի համար է նա կասկածվում՝ դեռ չի հաղորդվում: Այլ մանրամասներ նույնպես չեն հաղորդվում:










