ԱՄՆ-ում հայերը թույլ չեն տվել թուրքական պատվիրակությանն այցելել Ֆրեզնո
Թուրքական գործարար պատվիրակության՝ հունվարի 15-ին նախատեսված այցը Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաք չեղարկվել է հայ համայնքի ջանքերով:
«Ելնելով մեր համայնքի նկատմամբ հարգանքից՝ հունվարի 15-ին կայանալիք միջոցառումը՝ գյուղատնտեսների թուրքական պատվիրակության մասնակցությամբ, չեղարկվել է», - ասվում է Ֆրեզնոյում Հայաստանի պատվավոր հյուպատոսության ֆեյսբուքյան էջում հրապարակված փաստաթղթում:
Համապատասխան հայտարարությունը ստորագրել են Հայաստանի պատվավոր հյուպատոս Պերճ Աբրահամյանը, Կալիֆոռնիա նահանգի Սենատի անդամ Անդրեաս Բորջեասը և հասարակական կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչներ:










