Կոտրել են Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանի տան դռան կողպեքը

23:09 • 11.01.19

Լոռու մարզում կոտրել են մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանի տան դռան կողպեքը:

Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Նա նշեց, որ անհայտ անձը կամ անձինք կոտրել են տան կողպեքը:

Արևիկ Խաչատրյանի տեղեկացմամբ՝ ոստիկանները նրանց բերման են ենթարկել ոստիկանության բաժանմունք։