Մեքսիկայում հանցագործները հարձակվել են մի խումբ զինվորականների վրա. կան զոհեր
Մեքսիկայի Զինված ուժերի ստորաբաժանումներից մեկը հարձակման է ենթարկվել երկրի հյուսիս-արևելյան Տամաուլիպաս նահանգում: Զինվորականներին հաջողվել է սպանել հարձակվողներից հինգին, սակայն զինվորներից մեկը մահացու վնասված է ստացել:
Ինչպես հաղորդում է TACC-ը՝ հղում անելով Milenio թերթին, հարձակումը տեղի է ունեցել դեպի ԱՄՆ-ի հետ սահմանին գտնվող Նուեվո Լարեդո քաղաք տանող ճանապարհին:
Իշխանություններն առայժմ չեն նշել, թե հանցավոր խմբավորումներից որը կարող է կապված լինել այս միջադեպի հետ:










