Մեքսիկայում փոխհրաձգություն է տեղի ունեցել թմրակարտելների միջև. 29 մարդ մահացել է
Մեքսիկական Տամաուլիպաս նահանգի Միգել Ալեման քաղաքում, որը գտնվում է ԱՄՆ-ի հետ սահմանին, փոխհրաձգություն է տեղի ունեցել տեղի թմրակարտելների միջև:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, կատարվածի հետևանքով 29 մարդ մահացել է: Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 11-ին ամերիկյան Մակ-Ալլեն քաղաքից 80 կմ հեռավորությամբ, ուր ավելի վաղ այցելել էր Դոնալդ Թրամփը:
Աղբյուրի տվյալներով՝ հրաձգությունը կապված է «Լոս Սետաս» և «Գոլֆո» կարտելների միջև հակամարտության հետ:
Հրաձիգներից ոմանք զրահաբաճկոններով և զինվորական ոճի կամուֆլյաժ են կրելիս եղել: Նշվում է, որ Միգել Ալեման քաղաքում, որտեղ տեղի է ունեցել բախումը, երկար ժամանակ իշխել է «Լոս Սետաս» թմրակարտելը:










