Առինջ գյուղում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել. կա տուժած
Հունվարի 11-ին, ժամը 14:29-ին «911» ծառայությունը հաղորդում է ստացել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Բաբաջանյան թաղամասի 3/1 հասցեում գտնվող «Ծիրանի այգի» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Mercedes SL» մակնիշի (վարորդը՝ Ս. Ա., ծնված 1978 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել:
Փրկարարները քաղաքացիների օգնությամբ Ս. Ա.-ին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ:










