Բելգիայում «դեղին անթև բաճկոնների» ակցիայի մասնակից է զոհվել

10:02 • 12.01.19

Բելգիայում «դեղին անթև բաճկոնների» բողոքի ակցիայի ժամանակ բեռնատարի վրաերթի հետևանքով մեկ ցուցարար է զոհվել, հայտնում է gazeta.ru-ն:

Ոստիկանությունից հայտնել են, որ դեպքը տեղի է ունեցել Վիզե քաղաքի մերձակայքում, որտեղ ակցիայի 30 մասնակից ավտոմայրուղու վրա արգելափակել է բեռնատարների շարժը:

Ակցիայի ընթացքում բեռնատարներից մեկը, որի ղեկին եղել է Նիդեռլանդների բնակիչ, վրաերթի է ենթարկել ցուցարարներից մեկին: Ոստիկանությունը կատարվածը դժբախտ պատահար է որակել:

Հիշեցնենք, որ «դեղին անթև բաճկոնների» շարժումը սկիզբ է առել նախորդ տարվա նոյեմբերին՝ Ֆրանսիայում ու աստիճանաբար տարածվել է նաև Բելգիայում: