Մեխիկոյի բենզալցակայաններում վառելիքի համար երկար հերթեր են գոյացել
Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում երկրի մի շարք շրջաններում վառելիքի մատակարարման խնդրի պատճառով մեքենաների վարորդները 24 ժամից ավելի է՝ բենզացակայանում հերթ են կանգնած՝ սպասելով վառելիքի ցիստեռնին, գրում է CNN-ը:
Ոմանք բացատրում են, որ մեքենայում վառելիք չունենալու պատճառով չեն կարող լքել բենզացակայանը: Վարորդները հենց մեքենաների մեջ են քնում, նրանցից ոմանց հարազատները ուտելիք են բերում: Հինգ ավտոմեքենաներից բաղկացած խումբը փորձել է արգելափակել մայրուղու երթևեկությունը, սակայն մյուս վարորդները կանխել են դա:
Վերջին օրերին Մեքսիկայի որոշ շրջաններում բենզինի հետ կապված լարված իրավիճակ է ստեղծվել, որն անդրադարձել է նաև մայրաքաղաքի վրա: Լցակայաններում ավտոմեքենաների երկար հերթեր են գոյացել, շատերն այնտեղ են գնում գիշերը: Ավելի վաղ երկրի իշխանությունները դադարեցրել էին բենզինի մի քանի խողովակաշարերի միջոցով վառելիքի արտամղումը, որպեսզի պայքարեն ապօրինի կերպով բենզնի յուրացման դեմ, և որոշել վառելիքը մատակարարել հիմնական ցիստեռններով:











