Օտտավայում երկհարկանի ավտոբուսը բախվել է կանգառին. կան զոհեր և վիրավորներ
Կանադայի մայրաքաղաք Օտտավայում երկհարկանի ավտոբուսը բախվել է Վեստբորո կայարանի ավտոբուսային կանգառին, որի հետևանքով 17 մարդ է վիրավորվել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով քաղաքի ոստիկանությանը:
«Միջադեպի հետևանքով առնվազն 17 մարդ է վիրավորվել, նրանց մի մասը ծանր վնասվածքներ է ստացել: Բոլոր տուժածներին հոսպիտալացվել են», - ասված է ոստիկանության տարածած հայտարարության մեջ:
Մի քանի լրատվամիջոցներ հայտնում են, որ միջադեպի հետևանքով նաև զոհեր կան:
Կանադայի վարչապետ Ջասթին Տրուդոն Twitter-ի միջոցով ցավակցել է ավտոբուսի ողբերգական վթարի հետևանքով զոհվածների և տուժածների ընտանիքներին:
Նա նաև շնորհակալություն է հայտնել փրկարար ծառայությանը` միջադեպին արագ արձագանքելու համար:










