131 կողմ ձայնով ԱԺ նախագահ ընտրվեց «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արարատ Միրզոյանը

14:56 • 14.01.19

131 կողմ, 0 դեմ քվեարկությամբ ԱԺ նախագահ ընտրվեց «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արարատ Միրզոյանը: Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարեց, որ քվեարկությանը մասնակցել է 132 պատգամավոր, անվավեր է ճանաչվել միայն մեկ քվե:

Կնյազ Հասանովը բոլորի անունից շնորհավորեց Արարատ Միրզոյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ: Միրզոյանը նշեց, որ չափազանց պարտավորեցնող է և պաշտոնավորման ընթացքում հիշելու է այս պարտավորությունը:

Նա մոտեցավ խմբակցությունների ղեկավարներին և շնորհակալություն հայտնեց:

Ի դեպ, ընդմիջումից հետո ԱԺ նիստը սկսեց «ԱԺ կանոկարգ» օրենքի խախտմամբ: Շուրջ 20 րոպե ուշացումով նիստը վարող Կնյազ Հասանովը հայտարարեց, որ ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքը:

Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ժամանեց ԱԺ և ներկա է ԱԺ նախագահի, փոխնախագահների ընտրությանը: