Ինդոնեզիայում կոկորդիլոսը ցատկել է պատնեշի վրայով և ողջ-ողջ կերել իրեն կերակրող գիտնականին (լուսանկարներ)

17:06 • 14.01.19

Ինդոնեզիայի CV Yosiki լաբորատորիայում բնակվող Մերի անունով կոկորդիլոսը ցատկել է մոտ 2,5 մետր բարձրությամբ պատնեշի վրայով և ողջ-ողջ կերել իրեն կերակրող կին գիտնականին, գրում է Daily Mail-ը:

Դեպքը տեղի է ունեցել հունվարի 11-ին: Ավելի ուշ լաբորատորիայի սարսափահար աշխատակիցները կոկորդիլոսի երախում հայտնաբերել են 44-ամյա Դեյզի Տուվոյի մարմնի մնացորդները:


Նշվում է, որ կոկորդիլոսը նախկինում հարձակվել է այլ կոկորդիլոսների վրա, սակայն ոչ ոք մտավախություն չի հայտնել, որ այն կարող է նաև մարդկանց վրա հարձակվել:

Փրկարարները փորձել են կոկորդիլոսի ավազանից դուրս հանել կնոջ դին: Ավելի ուշ երկկենցաղին ուղարկել են քննության՝ հաստատելու, որ նա կերել է կնոջ մարմնի մասերը:

Ընկերները Դեյզիին նկարագրել են որպես «հանգիստ մարդու», որը սիրում էր կենդանիներին: 

«Մենք հետաքրքրասիրությունից դրդված նայեցինք կոկորդիլոսի ավազանի կողմը և ջրի վրա լողացող տարօրինակ օբյեկտ նկատեցինք. դա Դեյզիի մարմինն էր»,- ասել է լաբորատորիայի աշխատակիցներից մեկը՝ ենթադրելով, որ կենդանին, հավանաբար, քաղցած չի եղել, դրա համար էլ ամբողջությամբ չի կերել կնոջը:

Ոստիկանությունը փնտրում է կոկորդիլոսի տիրոջը: Ենթադրվում է, որ նա ճապոնացի գործարար է, որն էլ բացել է հետազոտական կենտրոնը: Կենդանու տիրոջը, սակայն, ոչ ոք չի տեսել: Ոստիկանության համաձայն,  եթե պարզվի, որ նա կոկորդիլոսներ և այլ թանկարժեք ջրային արարածներ պահելու թույլտվություն չունի, նրան կկալանավորեն: