Քաբուլում ահաբեկչությունից տուժածների թիվը հասել է 90-ի, տուժածներից 23-ը երեխաներ են, կա 4 զոհ

22:56 • 14.01.19

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում այսօր տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թիվը հասել է 90-ի, այս մասին հայտնում է Tolo News-ը՝ հղում անելով Աֆղանստանի ՆԳՆ ներկայացուցիչ Նուսրաթ Րահիմիի կատարած հայտարարությանը:

Ավելի վաղ հաղորդվել էր 4 զոհի ու 44 տուժածի մասին:

Հայտնի է, որ տուժածներից 23-ը երեխաներ են:

Հիշեցնենք, որ պայթյունը որոտացել էր Green Village համալիրի մոտ, պայթուցիկ սարքը գործի էր դրվել տեղում կայանված մեքենաներից մեկում: Իշխանությունները պայթյունն արդեն որակել են ահաբեկչություն: