ԱՄՆ-ում 4-ամյա երեխան երիտասարդի խաղային կցորդի վրա հյութ թափելու համար կյանքով է հատուցել

17:58 • 14.01.19

ԱՄՆ-ի Իլինոյս նահանգում երիտասարդը ծեծելով սպանել է 4-ամյա երեխային, որն իր Xbox խաղային կցորդի վրա նարնջի հյութ էր թափել, գրում է The Mirror-ը:

Տասնիննամյա Ջոնաթան Ֆեյրին սպանության մեղադրանք է առաջադրվել: Զոհը Ջոնաթանի զուգընկերուհու 4-ամյա աղջիկն է՝ Սքիլար Մենդեսը: Երիտասարդը ծեծել է աղջկան, իսկ վերջինիս ուշաթափությունից հետո նրան հիվանդանոց է տեղափոխել, որտեղ բժիշկները գրանցել են երեխայի մահը:

Ոստիկանության տվյալների համաձայն՝ դեպքի պահին երեխայի մայրը տանը չի եղել: Աղջնակի ընտանիքը սկզբում կարծել է, թե նրա մահվան պատճառը դժբախտ պատահարն է, սակայն երիտասարդը հարցաքննության ժամանակ խոստովանել է իր մեղքը: