Կահիրեում ավտոբուսի ու երթուղայինի բախման հետևանքով 5 մարդ է զոհվել

05:19 • 15.01.19

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում խոշոր ավտովթարի հետևանքով հինգ մարդ է զոհվել, ևս երկուսը մարմնական վնասվածքներ են ստացել: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով եգիպտական Al-Watan պարբերականին, վթարը տեղի է ունեցել լույս երեքշաբթի գիշերը:

Նշվում է , որ միջադեպը տեղի է ունեցել Ալ-Վարրակ կղզու շրջանում օղակաձև մայրուղու վրա: Բախվել են նույն ուղղությամբ ընթացող ավտոբուսն ու երթուղայինը:

Նախնական տվյալներով՝ ավտովթարի պատճառն ավտոբուսի անսպասելի ի հայտ եկած անսարքությունն է եղել: Ավտոբուսի վարորդը ձերբակալվել է և հարցաքննվել: