Մայիսին Դիլիջանում հայ-վրացական գործարար ֆորում կանցկացվի. Նիկոլ Փաշինյան

23:17 • 15.01.19

Մայիսին Դիլիջանում հայ-վրացական գործարար ֆորում կանցկացվի:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ նկար հրապարակելով:

«Բոլնիսում շատ ջերմ, ոչ ֆորմալ հանդիպում ունեցա Վրաստանի վարչապետ, իմ բարեկամ Մամուկա Բախտաձեի հետ:

Որոշեցինք մայիսին հայ-վրացական գործարար ֆորում անցկացնել Դիլիջանում»,- գրառման մեջ հայտնում է վարչապետը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի կառավարության ղեկավար Մամուկա Բախտաձեն հունվարի 15-ին ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել Վրաստանի Բոլնիսիում:

Վրաստանի կառավարության ղեկավարը ևս մեկ անգամ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ երկկողմ հետագա ակտիվ փոխգործակցությունը կնպաստի երկու հարևան ու բարեկամ պետությունների միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը: