Կողոպուտ՝ վարկային կազմակերպությունից. կողոպտիչն ասել է, որ ինքը Ֆանտոմասն է և հափշտակել դրամարկղի ողջ գումարը. Shamshyan.com

14:30 • 15.01.19

Երեկ՝ հունվարի 14-ին, ժամը 19։40-ի սահմաններում, անհայտ անձը վճարում կատարելու պատրվակով մտել է Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցում գործող Varks.am ունիվերսալ վարկային կազմակերպության մասնաճյուղ, մագլցել սպասարկման տաղավարի վրայով, հասել դրամարկղի մոտ, տաղավարի ստորին հատվածում դրված դարակի մետաղյա դրամարկղը բացել և այնտեղից բացահայտ հափշտակել է ողջ գումարը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Կողոպտիչը գումար հափշտակելիս այնտեղ գտնվող աշխատակիցներին ասել է, որ ինքը ոչ ոքի չի ուզում վնասել, պարզապես ինքը Ֆանտոմասն է և իրեն գումարն է անհրաժեշտ։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում: