Մոնրեալի դպրոցներից մեկում շմոլ գազից 35 աշակերտ է թունավորվել

06:06 • 15.01.19

Կանադական Մոնրեալ քաղաքի դպրոցներից մեկում շմոլ գազից 35 աշակերտ է թունավորվել: Աշակերտներից բացի թունավորվել է նաև դպրոցի 8 աշխատակից, բոլոր տուժածները հոսպիտալացվել են:

Ինչպես հաղորդում է CTV հեռուստաալիքը՝ հղում անելով բուժհաստատության ներկայացուցչին, գազի արտահոսքի պատճառ է դարձել շենքի ջեռուցման համակարգի անսարքությունը:

Նշվում է, որ դպրոցից տարհավել է մոտ 300 մարդ: Ներկա պահին դպրոցի հոսպիտալացված աշխատակիցների ու աշակերտների վիճակը կայուն է: