Չինաստանում 48-ամյա տղամարդը դանակով հարձակվել է անցորդների վրա. կան տուժածներ և զոհ
Չինաստանի Ֆուչժոու քաղաքում 48-ամյա տղամարդը դանակով հարձակվել է անցորդների վրա, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, 19՝ վնասվածքներ ստացել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով China News գործակալությանը:
Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 21.00-ի սահմաններում (երևանյան ժամանակով ժամը 17.00-ին): Դանակով զինված տղամարդը հարձակվել է փողոցի անցորդների վրա, այնուհետև նետվել է գետը:
Հաղորդվում է, որ հարձակման հետևանքով տուժել է 20 մարդ, սակայն որոշ ժամանակ անց տուժածներից մեկը մահացել է ստացած վնասվածքներից: Գործակալության տվյալներով՝ կասկածյալը 48-ամյա տղամարդ է: Ենթադրվում է, որ նման քայլի դրդապատճառ կարող էր հանդիսանալ կենցաղային վեճը:










