Ավստրալիայում մոտ 1 մլն ձուկ է սատկել սաստիկ երաշտի հետևանքով (լուսանկարներ)

16:02 • 15.01.19

Սաստիկ երաշտի «տիրապետության տակ» գտնվող Արևելյան Ավստրալիայի խոշորագույն գետային ցանցում մոտ մեկ միլիոն ձուկ է սատկել, գրում է Al Arabiya-ն՝ մանրամասնելով, որ սատկած ձկները ողողել են գետերի ցամաքած ափերը:

Նոր Հարավային Ուելս նահանգի իշխանությունները նախազգուշացրել են, որ առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն ավելի բարձրանա, ինչի հետևանքով վիճակը կբարդանա:

Նշվում է, որ ջրի ցածր մակարդակն ու շոգը նպաստել են ջրիմուռների բազմացմանը, մինչդեռ դա ի վնաս ձկների է, քանի որ ջրիմուռները կլանում են թթվածինն ու թունավոր նյութեր արտադրում:

«Սպասվում է, որ այս շաբաթ ավելի շատ ձկներ կսատկեն»,-հայտարարել է ջրային ռեսուրսների հարցերով պետնախարար Նայալ Բլեերը:

Մինչդեռ Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը կատարվածը «սարսափելի բնապահպանական աղետ» է որակել:

Image result for A million dead fish cause environmental stink in Australia