Գերմանիայում Բունդեսվերի աշխատակից է ձերբակալվել Իրանի օգտին լրտեսություն անելու կասկածանքով

18:16 • 15.01.19

Գերմանիայում իրավապահ մարմինները Բունդեսվերի աշխատակցին կասկածում են իրանական հատուկ ծառայությունների օգտին լրտեսություն անելու մեջ:

Ինչպես հայտնում է DW.com-ը՝ հղում անելով Կարլսուրեի դաշնային դատախազությանը, Գերմանիայի և Աֆղանստանի քաղաքացի հանդիսացող Աբդուլ Համիդ Ս.-ին ձերբակալել են տարիներ շարունակ խիստ գաղտնի տեղեկությունն իրանական կողմին փոխանցելու համար: Դատախազությունից հայտնել են, որ նրան կասկածելու համար հիմնավոր փաստեր ունեն: Ձերբակալման հրահանգը տրվել էր դեռևս դեկտեմբերի 6-ին:

50-ամյա կասկածյալը Բունդեսվերում ծառայել է որպես խորհրդական երկրագիտության և լեզվաբանության ոլորտում: Der Spiegel ամսագրի տվյալներով՝ իր գործունեության բերումով հասանելիություն է ունեցել շատ կարևոր տեղեկության, որը վերաբերում է Աֆղանստանում ռազմական առաքելությանը: