Հուսով եմ՝ Ձեր վերանշանակումը կնպաստի երկկողմ, տարածաշրջանային ոլորտներում մեր հարաբերությունների ընդլայնմանը. Հասան Ռոհանին շնորհավորել է Ն. Փաշինյանին

15:02 • 15.01.19

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից:

«Ձերդ գերազանցություն,

սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: 

Հուսով եմ, որ Ձեր վերանշանակումը կնպաստի երկկողմ, տարածաշրջանային և միջազգային ոլորտներում մեր զարգացող հարաբերությունների ընդլայնմանը և խորացմանը:

Մաղթում եմ Ձեզ առողջություն և հաջողություն, իսկ Հայաստանի Հանրապետության բարեկամ ժողովրդին՝ բարգավաճում և բարօրություն», - ասված է Իրանի նախագահի ուղերձում: