Հարվի Վայնշտեյնի փաստաբանը հրաժարվել է պաշտպանել նրա շահերը դատարանում. NBC
Հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի փաստաբան Բենջամին Բրաֆմանը հրաժարվել է պաշտպանել նրա շահերը դատարանում: Այս մասին հաղորդում է NBC-ն՝ հղում անելով աղբյուրներին:
Պարբերականի հաղորդմամբ՝ փաստաբանը ցանկանում է ինքնաբացարկ ներկայացնել և հեռանալ այս գործից, սակայն դրա համար նա պետք է ստանա Մանհեթենի Գերագույն դատարանի դատավոր Ջեյմս Բյորքի թույլատվությունը:
Նշվում է, որ Բրաֆմանը մտադիր չէր թողնել այս գործը, սակայն Վայնշտեյնի և նրա միջև տարաձայնություններ են ծագել: Այդ տարաձայնությունների պատճառը չի նշվում:










