Նիդեռլանդների դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ
Իրանի ԱԳՆ-ը բոլոքի նոտա է հայտնել Նիդեռլանդների դեսպանին՝ Հաագայում իրանական դիվանագիտական առաքելության վրա իրականացված հարձակման պատճառով:
«Նիդեռլանդների դեսպանը երկուշաբթի կանչվել է ԱԳՆ Եվրոպայի հարցով առաջին վարչություն, նրան վճռական բողոք են հայտնել», - «ԻՐՆԱ» գործակալության փոխանցմամբ՝ ասվում է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ:
Արտաքին քաղաքականության գերատեսչությունից ընդգծել են, որ Իրանի բողոքը պայմանավորված է Հաագայում Իրանի դեսպանության դեմ մի շարք հակահեղափոխական և անջատողական տրամադրվածություն ունեցող անձանց իրականացրած հարձակմամբ:
Մատնանշելով նախկինում տեղի ունեցած նմանօրինակ հարձակումները և Նիդեռլանդների ոստիկանության կողմից ոչ համապատասխան միջոցառումները՝ ԱԳՆ վարչության ղեկավարն Ամստերդամին կոչ է արել լուրջ քայլ անել դիվանագիտական առաքելության անվտանգության ապահովման մասին Վիեննայի կոնվենցիայի շրջանակներում:










