Մոսկովյան մետրոյի ճյուղերից մեկը հեղեղվել է ու մի քանի ժամ չի գործել (լուսանկարներ)

14:46 • 15.01.19

Մոսկովյան մետրոյի Լյուբլինսկո-Դմիտրովսկայա ճյուղի հատվածը մի քանի ժամով փակվել է թունել լցված ջրի պատճառով:

Ինչպես նշում է gazeta.ru-ն, մետրոյի ուղևորներին ստիպված են եղել տեղափոխել ավտոբուսներով:

Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 15-ի առավոտյան՝ «Օկրուժնայա» և «Վերխնիյե Լիխոբորի» կայարանների միջև հատվածում:

Ջուրն ու կեղտը մեծ ծավալներով սկսել են թունելի մեջ թափվել. գնացքների տեղաշարժը դադարեցվել է ու վերականգնվել միայն մի քանի ժամ հետո:

Ըստ նախնական տվյալների՝ հեղեղի պատճառը եղել է հիդրոհարվածը, որը տեղի է ունեցել «Օկրուժնայա» կայարանում շինարարական աշխատանքների ժամանակ: