Թրամփի հետ կապի մասին հայտարարած նախկին պոռնոաստղը բողոքել է, որ ոստիկանությունն անօրինաբար հետապնդում է իրեն

18:52 • 15.01.19

Ամերիկյան նախկին պոռնոդերասանուհի Ստեֆանի Քլիֆորդը, որն առավել հայտնի է Սթորմի Դենիելս մականվամբ, հայց է ներկայացրել Օհայո նահանգի ոստիկանության սպաների դեմ՝ պնդելով, որ նրանք հետապնդում են իրեն:

Ինչպես հաղորդում է ABC News-ը, Դենիելսը պնդում է, որ այդ հետապնդումն ունի քաղաքական դրդապատճառներ, քանի որ ոստիկանության պաշտոնյաներն աջակցում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:

Նշվում է, որ սպաներն անօրինական կերպով ձերբակալել են նախկին պոռնոաստղին և հետապնդման ենթարկել նրան: Հայցում ընդգծվում է, որ ոստիկաններն սկսել են ուսումնասիրել Քլիֆորդի մասին տեղեկությունները դեռ մինչ ձերբակալումը:

Հիշեցնենք, որ պոռնոաստղն ավելի վաղ տված հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ 2006-2007թ.թ. ինտիմ կապի մեջ է եղել ապագա նախագահի հետ, որն այդ ժամանակ արդեն ամուսնացած էր Մելանյա Թրամփի հետ: Այժմ Սթորմի Դենիելսը պետք է 293.000 դոլար վճարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որի հետ, իր իսկ պնդմամբ, սեռական կապի մեջ է եղել: