Նյու Յորքում տեսագրել են, թե ինչպես են քանդել Հուդզոն գետով անցնող հին կամուրջը (տեսանյութ)

21:22 • 16.01.19

Նյու Յորքում քանդել են Հուդզոն գետով անցնող հին կամրջի արևելյան հատվածը: Քանդման աշխատանքները պատկերող համապատասխան տեսանյութը հրապարակվել է համացանցում:

Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն, տեսանյութում երևում է, թե ինչպես է կամուրջը պայթյունից հետո վայրկյանների ընթացքում հայտնվում ջրում:

Չնայած աշխատանքային օր լինելուն՝ հարյուրավոր մարդիկ էին հավաքվել՝ դիտելու կամրջի ապամոնտաժումը: «Տեսարանն արժեր նրան, որ մի քիչ սառչեինք: Նման բան կյանքում մեկ անգամ է լինում: Այս պայթյունն ուղղակի հիանալի էր», - նշել է ականատեսներից մեկը:

Հուդզոնյան կամուրջը կառուցվել է 1955-ին: Այն սկզբնապես նախատեսում էին քանդել 2005-ին, սակայն աշխատանքները հետաձգել էին: Հին կամրջի փոխարեն 2017-ին Հուդզոնի վրայով անցնող նոր կամուրջ են կառուցել: