Եգիպտոսում հզոր ավազամրրիկ է մոլեգնում (լուսանկարներ)

23:56 • 16.01.19

Եգիպտոսում հզոր ավազամրրիկ է տիրում, որի պատճառով ավազի հաստ շերտը պատել է քաղաքները՝ դժվարացնելով մարդկանց տեղաշարժը:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ հղում անելով տեղի լրատվամիջոցներին, մայրաքաղաք Կահիրեում մարդիկ փողոց են դուրս գալիս հատուկ պաշտպանիչ դիմակներով:

Մայրաքաղաքում քամու արագությունը հասնում է 50 կմ/ժամ արագության:

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, եղանակային երևույթի հետևանքով երկու օրով կաթվածահար է եղել երկրի տրանսպորտային հաղորդակցությունը:

Ավելի վաղ ավազամրրիկ է գրանցվել Չինաստանի հյուսիսային շրջաններում: