Սիրիական Մանբիջում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ամերիկացի զինվորներ են զոհվել
Չորեքշաբթի սիրիական Մանբիջ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 9 մարդ է մահացել, ևս 20-ը վիրավորվել են: Այս մասին հայտնում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով «Ալ-Ջազիրա» արաբական հեռուստաալիքին:
Մեկ այլ աղբյուրի հաղորդմամբ՝ զոհերի թվում երկու ամերիկացի զինվոր կա, ևս մի քանիսը վիրավորվել են:
Պայթյունը որոտացել է Մանբիջի կենտրոնում՝ ճանապարհին, որով երթևեկելիս են եղել ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի հերթապահները:
ԱՄՆ զինուժի վիրավոր զինվորներին և սպաներին ուղղաթիռով տեղափոխել են մոտակա ռազմական հիվանդանոց:
Հաղորդվում է, որ պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»:
Տեսանյութը՝ այստեղ:










