Ռոստովի մարզում հայկական զբոսայգի կբացվի (լուսանկարներ)
Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Շահումյանովսկի խուտորի կենտրոնում մեծ այգի կկառուցվի, գրում է privet-rostov.ru կայքը:
Այգուն 4 հա տարածք է հատկացվել: Քանի որ խուտորի բնակչության մեծ մասը հայեր են, զբոսայգին նախագծվել է՝ հաշվի առնելով հայ ժողովրդի ազգային և մշակութային առանձնահատկությունները:
Զբոսայգու կենտրոնական ճանապարհը կտանի դեպի հայկական եկեղեցի: Այնտեղ հավերժության նշանով շատրվան կտեղադրվի, իսկ գարնանն այգում կարմրատերև թփեր կծաղկեն: Այգին բաժանված կլինի մասերի՝ ակտիվ և պասիվ հանգստի համար:
Նշվում է, որ այգու կառուցման առաջին փուլը կավարտվի 2019թ.-ի վերջին:
![]()
![]()
![]()










