Իրանական Press TV-ն հայտնել է ԱՄՆ-ում իր լուրերի հաղորդավարուհու ձերբակալման մասին

12:01 • 16.01.19

Իրանական Press TV հեռուստաալիքը հայտնել է ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում իր լրագրողներից Մարզիե Հաշեմիի ձերբակալման մասին:

«Մենք ստացել ենք տեղեկություն Վաշինգտոնում Press TV-ի լրագրող և լուրերի հաղորդավար Մարզիե Հաշեմիի ձերբակալման ու կալանավորման մասին», -հայտնել է հեռուստաալիքի Twitter-ի պաշտոնական էջը:

Նշվում է, որ լրագրողի ձերբակալման պատճառներն անհայտ են մնում, նրա հանդեպ, ըստ հեռուստաալիքի, որևէ պաշտոնական մեղադրանք չի առաջադրվել:

Հայտնի է, որ Հաշեմին ԱՄՆ էր մեկնել այդտեղ բնակվող իր հարազատներին այցելելու համար: Նա ձերբակալվել է Միսուրի նահանգում՝ Սենթ Լուիսի օդանավակայանում: