Վերջին ամիսներին Հռոմում ցրտի պատճառով 10 անօթևան է մահացել
Իտալիայի մայրաքաղաք Հռոմում նոյեմբերից ի վեր ցրտի պատճառով անօթևանների մահվան 10 դեպք է գրանցվել, հաղորդում է Sky TG 24 հեռուստաալիքը:
«Խոսքն իրապես ողբերգական իրավիճակի մասին է: Մայրաքաղաքում 2 մարդ մահացել է նոյեմբերին, 3-ը՝ դեկտեմբերին, ևս 5 զոհ եղել է հունվարի առաջին կեսին, երբ սառնամանիքը գագաթնակետին է հասել: Այս մահերը ծանրանում են մեր քաղաքացիական և մարդկային խղճի վրա: Քաղաքը պետք է հնարավոր ամեն բան անի հանուն այն մարդկանց, որոնք ստիպված են փողոցում ապրել»,- ասել է Caritas միջազզգային բարեգործական կազմակերպության Հռոմի մասնաճյուղի ղեկավար Բենոնի Ամբարուսը:
Նա նաև ընդգծել է, որ կազմակերպության կողմից Հռոմում 150 անօթևանի համար գիշերելու տեղեր են ստեղծվել:
«Մենք մեր ուժերի ներածին չափով ամեն ինչ արել ենք, այժմ խնդրում ենք, որ մյուսները նույնպես միջոցներ ձեռնարկեն այս խնդրի լուծման համար»,- հավելել է Ամբարուսը:










