Սանկտ Պետերբուրգում բեռնատար գնացքը հարվածել է 12-ամյա տղայի, ով տեղում մահացել է

01:02 • 16.01.19

Սանկտ Պետերբուրգում բեռնատար գնացքը հարվածել է 12-ամյա մի տղայի, ով տեղում մահացել է: Այդ մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ ներքին գործերի նախարարության տրանսպորտի վարչության մամլո ծառայությանը:

Աղբյուրի փոխանցմամբ` 12-ամյա տղան Սլավյանկա գյուղի բնակիչ է: Տղան բեռնատար գնացքի տակ է հայտնվել երկաթգիծը չթույլատրված հատվածով հատելու հետևանքով` անտեսելով լուսացույցի արգելող ազդանշանը:

Ներկայում ոստիկանության աշխատակիցներն ուսումնասիրություն են իրականացնում` պարզելու միջադեպի բոլոր հանգամանքները: