Թրամփի աջ ձեռքի կպչուն սպեղանին բժիշկներին մտահոգության տեղիք է տվել. լրատվամիջոցներ

10:31 • 16.01.19

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջ ձեռքի կպչուն սպեղանին, որը նկատել էին լրագրողները, գրավել է բժիշների ուշադրությունը: Վերջիններս անհանգստացել են Թրամփի առողջության համար, գրում է Politico հարթակը:

Հարթակը նշում է, որ Թրամփի ձեռքի կպչուն սպեղանին նկատվել է երկու անգամ՝ հունվարի 9-ին և 14-ին: Վիրակապի վրա արյան հետքեր են եղել: Բժիշկներն ուսումնասիրել են Թրամփի՝ վնասված ձեռքով լուսանկարն Instagram-ում և «դրամատիկ եզրակացությունների հանգել»:

Սպիտակ տնից հայտնել են, որ Թրամփը ձեռքը թեթև վնասել է 12-ամյա որդու հետ խաղալիս: Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը նաև հայտնել է, որ նախագահն այս տարի ևս ամենամյա բուժզննում կանցնի, սակայն հստակ ժամկետներ չի նշել: